04 02 2020

ԱԺ խորհրդի նիստը մեկ օրով հետաձգվեց

ԱԺ խորհրդի նիստը մեկ օրով հետաձգվեց

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, այն հետաձգվեց։ Նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից միջնորդություն է եղել նիստը հետաձգել եւ հարցը քննարկել վաղը. «Բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար, դրա համար նիստը հետաձգվեց»:

Իմ քայլը պատճառ չի ներկայացրել, ուղղակի նախագծի հեղինակը խնդրել է հետաձգել նիստը:

Մարուքյանը հայտնեց, որ բազմաթիվ մտահոգություններ ունեն իրավունքի գերակայության սկզբունքները պահպանելու հետ. «Նախագիծն իր մեջ առերեւույթ հակասահմանադրական նորմեր է պարունակում: Արդեն եղածն ուսումնասիրելով՝ դեմ ենք: Սակայն պատրաստ ենք լսել հեղինակի հիմնավորումները»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ տեխնիկական շտկման խնդիր կար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ