«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «սև իկռայի»գործի քննությունը բավականին խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեին։
Նարեկ Սամսոնյանը սա հերթական քաղաքական հետապնդումը համարեց և պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից է այն ղեկավարվում։
«Հարցաքննություն իրականացվում էր ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից, իսկ հարցաքննության ամբողջ ընթացքը վերահսկվում էր Սասուն Խաչատրյանի կողմից իմ խորին համոզմամբ։ Հարցերի պատասխանների ընթացքում ես տալիս էի շատ կոնկրետ պատասխաններ, քննիչը պարտավոր էր արձանագրել իմ պատասխանները, ինչ-որ պահից քննիչը դուրս եկավ սենյակից, մոտավորապես 7- 10 րոպե բացակայեց սենյակից, ինչից հետո քննիչը եկավ նոր հարցերով, որոնց տվեցի այն պատասխանները, որոնք նախկինում տվել էի, այսինքն ես ավելացնելու բան չունեի և չավելացրեցի, ինչից հետո քննիչն ավարտեց հարցաքննությունը, որից հետո մենք վերցրեցինք թուղթը, որ ծանոթանանք իմ ցուցմունքի հետ, պարզվեց՝ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխանները արձանագրել էր սկզբում, վերջում ջնջել, նոր տպել էր։ Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը իմ խոսքերը հեռացրեց, կտրեց իմ պատասխանի տրամաբանությունից»,-ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ քննիչը հեռացրել է այն հատածը, որտեղ ինքը պնդել է,որ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում և ինքը արժանահավատություն չունի ՀՔԾ-ի նկատմամաբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը