«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում իրականացրել է իր գործառույթները, և իրականացրել է օրենքի սահմաններում: Ոստիկանությունը լինելով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ստուգման արդյունքներով ազատ արձակել:
Հնարավոր է, որ պարբերաբար նույն անձանց բերման ենթարկեն, ես նկատի չունեմ այդ 4-ին, այլ առհասարակ: Մի քանի օր առաջ նաև լրատվամիջոցներից մեկն էր գրել, որ քրեական ենթամշակույթին հարող անձանցից մեկին պարբերաբար բերման են ենթարկում: Նույն տրամաբանությամբ մենք ստացած օպերատիվ տեղեկությունները ստուգելու նկատառումներից ելնելով անձանց բերման ենք ենթարկում, ստուգում ենք մեր ստացած տեղեկության իսնկությունը և ազատ ենք արձակում սահմանված ժամը լրանալուն պես կամ ավելի շուտ», - հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ 5 ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելուն։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը