29 01 2020

Պատգամավորը վեճ է հրահրել մարզպետարանում․ Politik.am

Պատգամավորը վեճ է հրահրել մարզպետարանում․ Politik.am

Politik.am-ը գրել է. Օրերս Արարատի մարզպետարանում, մսավաճառների, հասարակական գործիչների և իշխանության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի և Ազգային Ժողովի իշխող խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի միջև։ Միջադեպի մասով Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Politik.am-ը միջադեպի մասին զրուցել է Բաբկեն Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել Ձեր և ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջև:

 Սպանդանոցների խնդրի վերաբերյալ ինչպես հանրապետության տարբեր մարզերում, այնպես էլ Արարատի մարզում տեղի ունացած բողոքի ակցիաների պատճառով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «իրենց քայլից» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ակցիաների մասնակցիների հետ հանդիպում էին ունեցել և այդ օրը երեկոյան հրավիրել մարզպետարան՝ խնդրի կարգավորման վերաբերյալ իշխանության դիրքորոշումը հայտնելու։ Հանդիպմանը մասնակցում էի նաև ես՝ որպես «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ և երբ՝ այսպես կոչված քննարկման ժամանակ, փորձեցի հարց ուղղել մարզպետ Գարիկի համագյուղացի պատգամավոր Ռուստամին՝ առանց լսելու հարցս պատգամավորը վիրավորեց ինձ՝ անվանելով պրովոկատոր և հավաքվածներին կոչ արեց ինձ դահլիճից դուրս հանել՝ այդպիսով հրահրելով բախումներ։ Բնականաբար հակադարձեցի պատգամավորին ՝ ասելով, որ պրովոկատորը ինքն է և նա իրավունք չունի ինձ զրկել հարց տալու իրավունքից։ Սկսվեց հրմշտոց՝ ՔՊ-ականների հետ, որոնց ով լինելը ես պարզեցի արդեն քիչ ավելի ուշ (այս թեմային ես դեռ կանդրադառնամ)։ Այսպիսով մենք ականատես եղանք իշխանության կողմից ազատ խոսքը սահմանափակելու, սևի և սպիտակի բաժանելու անթույլատրելի ևս մեկ դրսևորման, հասարակական կազմակերպության ներկայացուցչի հանդեպ ճնշման և քաղաքացիների միջև բախում հրահրելու լկտի դրսևորման՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանի կողմից։ Հավելեմ, որ ես այնուամենայնիվ մինջև այսպես կոչված քննարկման ավարտը մնացի դահլիճում և այսուհետ ևս շարունակելու եմ առավել մեծ մասնակցություն ունենալ և Արարատի մարզում և ամբողջ հանրապետությունում տեղի ունենալիք այն գործընթացներին, որոնց իմ մասնակցությունը կգտնեմ նպատակահարմար, իսկ ռուստամբաքոյանների սադրիչ և ապօրինի գործողությունների թիվ մեկ պատվիրատուն և պատասխանատուն համարում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ձեզ համար պարզ դարձավ, թե նա ի՞նչ նպատակով է խոչընդոտել ձեր մասնակցությանը հանրային քննարկմանը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ պատգամավոր կոչվածը , ում հետ ես երբևէ չեմ առնչվել, չեմ էլ հիշում, որ իրեն անդրադարձած լինեմ իմ հասարակական գործունեության ընթացքում հավանաբար խիստ նեղսրտած լինելով իմ ՝ հանրային վերահսկողության բարձրացմանն ուղղված գործունեությունից, նախօրոք տեղեկանալով որ ես մասնակցում եմ այդ հավաքին( Ռուստամը այդ օրը իր խոսքում ասեց, որը մինչ մարզպետարանի մոտ հասնելը ուղղիղ եթերով հետևել է հավաքին, հետևաբար տեսել է նաև ինձ)՝ սադրեց։ Միջադեպի վերաբերյալ մինչ այժմ իր կողմից որևէ հայտարարություն կամ կատարած սխալը ընդունելու մասին որևէ հայտարարություն չի եղել, գոնե ինձ դրա մասին հայտնի չէ։ Ուզում եմ նշել, որ միջադեպի վերաբերյալ Արսեն Բաբայանի կողմից ղեկավարվող «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը» համապատասխան եզրակացությամբ դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու միջնորդությամբ, ինչը իմ կողմից ողջունելի է։ Առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչ դիրքորոշում կհայտնեն խմբակցությունները և որքանով հետամուտ կլինեն՝ պատգամավորին անհարիր, սադրիչ արարքին արձագանքելուն և դրանով իսկ՝ հետագա հնարավոր միջադեպերը կանխելուն։ Կարծում եմ Ռուստամը ՝ սահմանափակ դատողության կամ այլ պատճառով չի էլ գիտակցել, թե ինչ կլիներ հետո, եթե ինձ հետ այդ ժամանակ որևէ բան պատահեր․․․

Պարոն Հարությունյան միջադեպից հետո դուք ձեր էջում կիսվել էիք լրատվականներից մի հրապարակմամբ, որը ապացուցում էր պատգամավորի և քրեական աշխարհի կապի մասին։ Կարծում եք ինչպե՞ս պետք է վարվի քրեական ենթամշակույթի դեմ պայքարող իշխանությունը, երբ ակնհայտ փաստերով ապացուցվում է պատգամավորի կապը այդ աշխարհի հետ։

Ձեր հարցին պատկերավոր պատասխանելու համար՝ մեջբերեմ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակի» 2017թ․ ի՝ «Կարեն Կարապետյանին Արագածոտնի մարզում քրական հեղինակություն է դիմավորել» վերնագրով հրապարակումը, որում նշվում է , որ այդ քրական հեղինակությունը Ջնդի Ամարյան է և ով մինչ այդ կալանավորված է եղել։ Մամուլում էլ կան տեսանյութեր , որ Ջնդիի ազատության համար Ռուստամ Բաքոյանը Դատախազության դիմաց բողոքի ակցիա էր անում և հայտարարում , որ եթե Ջնդի Ամարյանը մնա անազատության մեջ՝ նշանակում է Հայաստանի եզդի համայնքն անազատության մեջ է։

Նիկոլի իշխանության կողմից քրեական աշխարհի և քրական ենթամշակույթի դեմ «պայքարելու» մասին հետևությունները թողնում եմ ընթերցողին և վստահեցնում, որ մենք ավելի շուտ կազատվենք ռուստամբաքոյաններից, քան թե նրանք կկարողանան լռեցնել մեզ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ