28 01 2020

Ինչո՞ւ ձեր իշխանության օրոք սպառազինություն ձեռք չէր բերվում․ Հարց՝ Գալուստ Սահակյանին



«Սա մեզ համար կարևոր օր է, սա մեր հաղթական երթն է, որին մասնակցել են հերոսներ, ժողովուրդը։ Երկրի պաշտպանության օրը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե այժմ սպառազինություն է ձեռք բերվում, ինչո՞ւ դա հնարավոր չէր անել ձեր իշխանության օրոք, պատասխանեց․ «Ամբողջ սպառազինությունը կատարել է մեր իշխանությունը՝ սկսած Վազգեն սպարապետից։ Եվ ամբողջ բանակի ստեղծումը կապված է այն ժամանակվա մեր հերոսների հետ։ Ես չեմ կարծում, որ բանակի համար մի բան անելը հազվագյուտ իրողություն է։ Բանակի գործունեությունը սկսել է 90-ական թվականներից, ու միշտ պատրաստ ենք եղել»։ ՍԴ-Նիկոլ Փաշինյան հակամարտությանը չանդրադարձավ՝ ասելով․ «Դուք այլ քաղաքական հարցեր եք տալիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ