Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՔԿ-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ներկայացնում ենք նախկին ԱԱԾ ղեկավարի կենսագրականը.
Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թվականին:
2002-2010 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
2005-2006 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
2006-2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։
2008-2010 թթ- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
2010-2011 թթ. -զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
2011-2014 թթ. -Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։
2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Ամուսնացած էր, ունի մեկ որդի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը