16 01 2020

Ո՞վ է ՌԴ նորանշանակ վարչապետը

Ո՞վ է ՌԴ նորանշանակ վարչապետը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կառավարության հրաժարականից հետո Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է ТАСС գործակալությունը:

Նա ծնվել է 1966-ին Մոսկվայում: 1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, իսկ 1992-ին՝ այդ բուհի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների դոկտոր է:    

1992 թվականից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն է «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը: 1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Այնուհետև աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:

2010 թվականին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար: 2013 թվականից համատեղության կարգով հանդես է գալիս որպես ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:

ՌԴ վարչապետի թեկնածուն ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում:

Հայտարարագրված եկամուտը 2018 թվականին կազմել է 18 մլն 993 հազար ռուբլի: 

Պարգևատրվել է Պատվո շքանշանով և այլ շքանշաններով Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ