24 12 2019

Լրագրողի ու օպերատորի վրա հարձակվածների թաթիկները կտրող չի լինելո՞ւ․ Զոհրաբյան

Լրագրողի ու օպերատորի վրա հարձակվածների թաթիկները կտրող չի լինելո՞ւ․ Զոհրաբյան

ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին

Այսօր Հովտաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, բեսպրեդելի եւ «նյուհեղափոխական» ժանրի բոլոր կանոններին համաձայն, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, իրացնելով իրենց տեղային նշանակության ընդվզումը, «սարանչայի» նման հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել, վնասել տեխնիկան՝ ողջ «օպերացիան» ուղեկցելով էկզոտիկ հայհոյանքներով։

Լրագրողն ու օպերատորն էլ ընդամենը իրենց գործն էին անում՝ նկարում էին «հովտաշենգեյթը»։Չմոռանամ հիշեցնել, որ ամեն օր, ճիշտ դոզավորված լայվերով, մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին հաստատ ասֆալտին չեն փռելու։Հիմա, ընդամենը մինուճար մի հարց՝ բա լրագրողի ու օպերատորի վրա «սարանչայի» նման հարձակված հրոսակի թաթիկները կտրող չի լինելո՞ւ։Կամ՝ գոնե ասֆալտին փռելու։»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ