11 12 2019

Երկրորդ նախագահի հարցազրույցը մտահոգ մարդու խոսք էր. Politik.am

Երկրորդ նախագահի հարցազրույցը մտահոգ մարդու խոսք էր. Politik.am

Politik.am-ը գրել է. Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հրապարակին» կարելի է համարել ներկա իրականության ամենից սթափ գնահատականը, կառուցված ողջամիտ և բանական տեսակետների, իրատեսության և բալանսավորվածության վրա։ Մարտի 1-ի գործից մինչև դատական իշխանություն ու Արցախում սպասվող ընտրություններ և բանակցային գործընթաց, նախագահ Քոչարյանը փորձել է ներկայացնել իր մոտեցումներն ու տիրող իրականության վերլուծությունը։

Եթե ի մի բերենք հարցազրույցի ասելիքը, ապա պարզ է մի բան՝ Ռոբերտ Քոչարյանը տրամադրված է վճռական իր հանդեպ հարուցված գործի մասով և վստահ է, որ վաղ թե ուշ «տակը ջուր» եղած գործի քարը քարին չի մնա։ Ընդհանուր առմամբ դատական համակարգի մասին գնահատականները հասկանալի են, և միշտ գրեթե արծարծվող առ այն, որ դատական համակարգը, որպես իշխանության առանձին ճյուղ այսօր գտնվում է գործադիրի կոշտ ճնշման ներքո, ինչը նաև այս օրերին է ապացուցվում, ՍԴ-ի հետ կապված զարգացումների մասով։

Հանրային տրամադրությունների գնահատականներն էլ որքան էլ տխուր, սակայն իրատեսական են՝ կալանքներով ուրախացող հասարակությունը ստեղծարար չի կարող լինել։ Շատ ավելի հետաքրքրական են նախագահ Քոչարյանի մոտեցումները կապված Արցախի հետ։ Վերջինս շեշտում է, որ Արցախը պետք է նախաձեռնողականությունը իր ձեռքը վերցնի քանի որ Փաշինյանի իշխանությունը Արցախյան բանակցությունների մասով բացարձակ սնանկ է։

Վտանգներ կան, իրապես նաև ներարցախյան քաղաքական զարգացումների մասով, հատկապես՝ արտաքին ֆինանսավորմամբ գործող կազմակերպություններին Արցախում տեղի ունենալիք ընտրություններին կցելու մասով։ Առհասարակ, նախագահ Քոչարյանի հարցազրույցը կարելի է գնահատել որպես մտահոգ մարդու դիտարկումներ, հիմնված փորձի, անցած ճանապարհի, աշխարհում և ռեգիոնում տեղի ունեցող զարգացումների հստակ անալիզի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ