«Ցավոք, ես այսօր միջամտությունը տեսնում եմ: Լրատվությունը պետք է ավելի շատ օգնի Արցախում միասնությունը պահելուն, բայց ես տեսնում եմ հայաստանյան լրատվամիջոցներում պատվիրված հոդվածներ, որոնք միտված են պառակտելու Արցախը: Ուզում եմ կոչս տեղ հասնի բոլորին, քանի որ ամեն նման ստոր, վարկաբեկող, անհիմն հոդված Արցախում խնդիր է առաջացանում: Եթե խոսում ենք դավադրության մասին, ասեմ՝ այն բոլոր լրատվությունները, որոնք նման գործունեություն են իրականացնում, գլխավոր դավադիր քայլերը հենց իրենք են կատարում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։
Մանրամասն՝տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը