07 12 2019

Ադրբեջանը կարողացավ շահել եռանախագահների տրամադրությունը. Ռուբեն Հակոբյան



Ադրբեջանի այս լկտի պահվածքը,  համարձակությունը երբեք չի եղել, որը հիմա կա:  Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում նշել է քաղաքագետ ՌուբենՀակոբյանը.  «Եկեք տեսնենք, թե դա ինչով է պայմանավորված, սա է կարևոր: Իսկապես իրավիճակ է փոխվել՝ այնառումով, որ եթե մինչև իշխանափոխությունը միշտ եռանախագահությունը հայտարարում էր և գործնականում նաև ապացուցում էր, որ Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշումներ ունի, և հայկական դիվանագիտությունը միշտ օգտվել է Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքից, հիմա պարզվեց, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձավ ապակառուցողական և այդ մասին հայտարարում է և՛ եռանախագահությունը և՛ Ռուսասատանը»:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝  նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախկինում Ադրբեջանը դժգոհում էր համանախագահներից, իսկ հիմա նրանց պինդ է բռնել. «Եթե 23 տարի շարունակ Ադրբեջանը գրեթե միշտ դժգոհում էր համանախագահներից, նույնիսկ հարց էր բարձրացնում, որ պետք է ցրել եռանախագահությունը, կամ Թուրքիային պետք է ներգրավել, հիմա պարզվում է, որ իշխանափոխությունից հետո պինդբռնել է եռանախագահությանը և ասում է, որ միակ ձևաչափն է, որով պետք է լուծվի Արցախի հարցը: Ադրբեջանը կարողացավ տարբեր մեթոդներով, գործիքակազմով շահել եռանախագահության ամբողջական և առանձին-առանձին անդամների տրամադրությունը»:

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ