«Մենք ականատես ենք հասարակության շրջանում բաժանարար գծեր ձևավորելուն, սևերի և սպիտակների բաժանելու միջոցով հանությունը պառակետելու և ներքին թշնամու կերպար ձևավորելու ոչ մի հեռանկար չխոստացող քայելրի»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Խորով Հարությունյանը։
Նրա կարծիքով իշխող քաղաքական ուժը խոսքով ասում է մի բան, իսկ գործնականում իշխանությունն օգտագործում է սեփական քաղաքական հայեցողությամբ․ «Մենք տեսնում ենք սեփական քաղաքական ազդեցությունը իշխանության բոլոր թևերի նկատմամբ հաստատելու անթաքույց նախաձեռնություններ, որոնք վտանգում են ժողովրդավարությունն անշրջելի դարձնող իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման կենսգործումը։ Համաձայնվեք, որ անարդարությամբ արդարության չենք կրող հասնել, սա ակնհայտ ճշմարտություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը