13 11 2019

Աղքատության մասին հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը օգտագործեց սեղանին դրված հացը



Հայաստանի կառավարության համար աղքատության հաղթահարումն առաջնային խնդիր է: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա պատմական շանս ենք ստացել այդ հարցը շատ կարճ ճանապարհով լուծելու: Այսօր Հայաստանում 100 տոկոսով երաշխավորված է, որ համապատասխան կրթություն ունեցող երիտասարդը հայաստանյան չափանիշներով բարձր վճարվող աշխատանք կգտնի ՏՏ ոլորտում: Կոնկրետ այս պահին Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, և այդպես է լինելու վաղը, մյուս օրը, առաջիկա մի տարում, երկու տարում, ինչքան էլ այդ 4 հազար աշխատողը թեկուզ այս պահին հայտնվեն, միևնույնն է տարվա ընթացքում այդ 4 հազար պոտենցիալ աշխատատեղը միշտ լինելու է»,- ասել է ՀՀ վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ