2019 թ. Նոյեմբերի 8-ին Բրյուսելում կայացած ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների համակուսակցական հերթական խորհրդաժողովը, քննելով կուսակցության ընթացիկ գործունեությունը՝ արձանագրեց Դաշնակցության քաղաքական օրակարգերից բխող առաջնահերթություններն ու անելիքները։ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը ներկայացնող խորհրդակցական ժողովի ժամանակ քննարկվեցին Հայաստանի ներկայ իրավիճակը եւ վերջին ամիսների մեր հայրենի կազմակերպության գործունեությունը, ինչպես նաեւ մեր կուսակցության հառաջիկա մարտավարությունը եւ առնվելիք քայլերը Հայաստանի մէջ: Անդրադարձ կատարվեց նաեւ կուսակցության ներսում պառակտումներ ստեղծելու ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների եւ շրջանակների անհաջող փորձերին։
Նշվեց, որ պետականությունը Դաշնակցության համար բարձրագույն արժեք է և, դրանով պայմանավորված կուսակցության եւ ուղեկից միությունների գործունեության հետ կապված զանազան շահարկումները, հին ու նոր, Սփյուռքի եւ Հայաստանի դաշնակցականներ պեղելու, տարբերակումներ մտցնելու մղումը կուսակցության միասնականությունը թիրախավորելու ապարդյուն փորձ է։Արձանագրվեց նաեւ, որ Դաշնակցությունը սկզբունքային մոտեցումներից բխող գաղափարական, քաղաքակիրթ պայքարի կողմնակից է եւ համոզված է, որ թշնամանքը, ատելությունը, անձնական վիրավորանքը չպետք է տեղ ունենան այդ պայքարում։
Ժողովը անդրադարձավ Արցախի հիմնահարցին եւ 2020-ի գարնան տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Գնահատվեց Արցախի Բարեկամների հաջող համաժողովի գումարումը եւ Արցախի բարեկամների ցանցի ստեղծումը:
Ժողովին ներկայացվեց Լիբանանի վերջին անցուցադարձերի մասին զեկույց եւ քննարկվեց Միջին Արեւելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի հայության կացությունը եւ մեր համաշխարհային կառույցի առնելիք քայլերն այդ ուղղությամբ։
Ժողովի ավարտին տեղի ունեցավ խրախճանք-հանդիպում Բելիգայի կոմիտեության ընկերների եւ ուղեկից միությունների վարչությունների մասնակցությամբ, որն անցավ ջերմ մթնոլորտում։
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը