«Աշխատանքային օրենսգիրքը վերանայելու կարիք կա: Օրենսգրքի փոփոխության ուղղությամբ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել։ Այս պահին աշխատում են ԱԺ պատգամավորների, արհմիությունների և գործատուների հետ։ Արդեն հանրային քննարկումներ են տեղի ունեցել, և այս քննարկումները շարունակվելու են, որովհետև ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որի միջոցով մենք պիտի վերանայենք ամբողջ օրենսգիրքը։ Մենք ունենք նաև փորձագետներ Աշխատանքի միջազգային կազմակերպությունից»,- հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը