Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը