23 10 2019

Ազգային ժողովը չընդունեց ԼՀԿ-ի աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովը չընդունեց ԼՀԿ-ի աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի համար պատգամավորի թեկնածուին ներկայցվող պահանջներ սահմանելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը՝ այն 113 կողմ ձայնով ուղարկվելով գրավոր առաջարկների ստացման փուլ: 

Հոկտեմբերի 22-ին նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հիշեցնելով, որ սկզբունքորեն իրենք կողմ են նախագծի բովանդակությանը, առաջարկեց դեմ քվեարկել դրան, հետ ուղարկել երկրորդ ընթերցման առաջարկությունների փուլ և լրամշակելուց ու համալրելուց հետո միայն փաթեթն ընդունել: 

ԼՀԿ ներկայացրած նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ