«Անդրանիկ Քոչարյանին հարցրեք՝ Վիտալի Բալասանյանը ո՞ր զորամասում է ծառայել, ի՞նչ պաշտոններ է զբացեցրել, եթե կպատախսխանի, խնդիր չկա»,- մամուլի ասուլիսում ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ինքն էր ասում, որ Հունան Պողոսյանին նշանակել է, որ փակի նարկոտրաֆիկի ճանապարհը։ Ես իրան հարցրել եմ, ո՞րն է նարկոտրաֆիկի ճանապարհը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։
«Բոլթոնի ծրագիրն է՝ րոպե առաջ ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի, ավելի շուտ՝ ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը Արցախի և Իրանի սահմանին: Վերջին ամիսներին մենք տեսանք նավերի հետ Պարսից ծոցում կատարվածը, տեսանք անօդաչու սարքերը։ Մեզ համար կասկած չկա, որ այդ ծրագիրը արեւմտյան ծրագիր է, որը ուղղորդվում է ԱՄՆ-ի կողմից, ես չեմ ասում, որ նախագահ Թրամփի կողմից, բայց այդ ծրագիրը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացում, ՀՀ-Իրան հարաբերությունների վատթարացում»,- ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը