Սահմանադրական դատարանի նախագահՀրայր Թովմասյանը հոկտեմբերի 14-ից արձակուրդում է և չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցի քննարկմանը։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։
Վերջինիս ենթադրությամբ՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է գտնվելու արձակուրդում։
Աշխատակարգային նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ նիստի չի մասնակցել։
Գյուլումյանի կարծիքով՝ Վահե Գրիգորյանը հավանաբար ցանկություն չունի մասնակցելու նիստին, թեև ըստ նրա՝ նիստի օրվա և ժամի մասին ծանուցված են բոլոր անդամները։
ՍԴ անդամը նշեց, որ եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցով որոշակի եզրակացության չգան, հնարավոր է նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը