03 10 2019

Պուտին-Փաշինյան զրույցի հետևանքները տեսանելի կլինեն մոտ ապագայում․ կարծիք

Պուտին-Փաշինյան զրույցի հետևանքները տեսանելի կլինեն մոտ ապագայում․ կարծիք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի քանի դիտարկում երեկ Երևանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների վերաբերյալ։

1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը.

Որքան էլ որ Հայաստանի նոր իշխանությունները փորձեն ներկայացնել այս իրադարձությունը որպես «հայկական հեղափոխության» ձեռքբերում, ստիպված եմ հիասթափեցնել նրանց, քանի որ Երևանը որպես նիստի վայր ընտրված էր ոչ այն պատճառով, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ցանկանում էին սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, այլ զուտ այն պատճառով, որ Հայաստանը ներկայումս նախագահում է այդ կառույցում և ընդունված կարգի համաձայն Բարձրագույն խորհրդի նիստերը անց են կացվում նախագահող պետությունում։ Հետևաբար հորդորում եմ իշխանական քարոզիչներին մեր քաղաքացիներին ներկայացնել ճշմարտությունը։

2, Իրանի և Սինգապուրի ղեկավարների այցը Հայաստան.

Իրանի և Սինգապուրի ղեկավարների այցը Հայաստան առավելապես պայմանավորված էր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու հանգամանքով, կազմակերպված էր ՌԴ Նախագահի կողմից, և քիչ առնչություն ուներ Հայաստանի նոր իշխանությունների վարած հմուտ» արտաքին քաղաքականության հետ.

3. Պուտինի այցը Հայաստան

Պուտինի Հայաստան այցը կայացավ երկու հիմնական պատճառով.

1. ԵԱՏՄ Պուտինի համար ունի գերակա կարևորություն ու նշանակություն, և նա չէր անի որևէ քայլ, որը կվնասեր այս կազմակերպության միջազգային հեղինակությանը;

2. Հայաստանի և Հայ ժողովրդի նկատմամբ նրա ունեցած հարգանքը։ Սա առավել քան կարևոր պատճառ էր, քան որ օրակարգում դրված էր նիստը Մոսկվա տեղափոխելու հարցը։

4. Հայ - Ռուսական հարաբերությունները

Հայ - Ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են ճգնաժամային վիճակում, որի պատճառների մասին խոսել եմ բազմիցս։Դրա վառ վկայությունն է Փաշինյանի այն միտքը, որ «Պուտինի հետ ունեցել է հետաքրքիր զրույց»։

Հարկ է նշել, որ պետությունների ղեկավարները «զրույց» չեն ունենում, այլ ունենում են օրակարգի հարցերի վերաբերյալ քննարկում կամ էլ բանակցություններ։Այստեղից պարզ է դառնում, որ Պուտինի այցը Հայաստան չի ունեցել երկկողմ օրակարգ, և բացառապես նպատակ է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի մասնակցությունը։Իսկ Պուտին - Փաշինյան զրույցի հետևանքները տեսանելի կլինեն ոչ հեռավոր ապագայում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ