26 09 2019

Մեծ սուտ՝ ամենաբարձր մակարդակով․ Փաշինյանի՝ գնացող-չեկող հիշողությունը

Մեծ սուտ՝ ամենաբարձր մակարդակով․ Փաշինյանի՝ գնացող-չեկող հիշողությունը

«2018 թվականի ապրիլի ցույցերի ժամանակ չէի կարող վստահ լինել, որ ես եմ դառնալու վարչապետ, և դա նպատակ չէր։ Դա միայն արվում էր այն նպատակով, որ մեր պետությունն ավելի լավը դառնար»․ Միացյալ Նահանգներում տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին։

Փաշինյանի համար իրար հակասող ելույթները և խոսքը 180 աստիճանով փոխած ներկայացնելը կայուն բնավորություն են դառնում, բայց կան փաստեր, որոնք աղավաղելը կամ վերաշարադրելը անհնար է:

Ստորև ներկայացնենք 2018 թվականի ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի երկու ելույթներից հատվածներ, որոնք վերաբերում են վարչապետ դառնալ-չդառնալուն:

Դեռևս ապրիլի 26-ին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կամ ես կընտրվեմ վարչապետ ժողովուրդի կամքով կամ աջակցությամբ, կամ Հայաստանում ընդհանրապես չի ընտրվի վարչապետ»: 

Իսկ մեկ օր անց նա կոչ արեց մայիսի 1-ին, երբ խորհրդարանում կընթանան վարչապետի ընտրությունները, առավոտից լինել Երևանի կենտրոնում ու լցնելփողոցներն ու հրապարակները, այդ թվում` խորհրդարանի շուրջ․ «Իսկ եթե վարչապետի ընտրությունները ձախողվեն ու խոսք գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ապա մենք կբոյկոտենք այդ ընտրությունները: Չեմ բացառում, որ կշրջապատենք ու կարգելափակենք, սակայն այս անգամ ընտրատեղամասերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ