18 09 2019

Որո՞նք են պաշտոնանկությունների պատճառները․ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը

Որո՞նք են պաշտոնանկությունների պատճառները․ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը  նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն գոհացրել իրենց գործառույթների շրջանակում։

«Կարեւոր է արձանագրել, որ դա եղել է վարչապետի որոշումը, վարչապետի ասուլիսում հնչեցրած խոսքը, այդ հարգալից տեքստը, այդ թվում նաեւ պայմանավորված էր իր գեներալների նկատմամբ հարգանքով, որպեսզի տարընթերցում չլինի։ Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, եւ նրանք ներկայացրել են»,- նշեց Աղաջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ