Գևորգվ Գևորգյանը գրում է․
«Ռոբերտ Քոչարյանի, որպես խափանման միջոց կալանքի փոփոխութան հարցում որոշում կայացնելիս, փաստացի, առաջին ատյանի դատարանը դեմարշի գնաց Սահմանադրական դատարանի դեմ և հաստատեց, որ քաղաքական հետապնդման գործիք է իշխանության ձեռքին:
Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որով դատարանը մերժում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Այլևս իրողություն է, որ իշխանությունը գործի է դրել պետականության կազմաքանդման ագրեսիվ մարտավարությունը. քանդել բոլոր պետական ինստիտուտները, ընդհուպ Սահմանադրական Դատարան: Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետևապես և ազգի լինելիությանը:
Բնականաբար, ստեղծված իրավիճակի վտանգները և դրանց խորությունը, ընկալելի չէ մանիպուլիացիաների մշտական զոհ՝ խառնամբոխին: Բայց ստիպված եմ անհամեստություն անել ու ասել, որ պատերազմի տարիներին էլ, ամեն մարտից առաջ մտածում էինք գուցե էլ հետ չգանք, բայց գիտակցաբար գնում էինք: Գնում էինք նաև հենց այդ խառնամաբոխի համար, գնում էինք , որովհետև պատասխանատվություն ստանձնելու կամք ունեինք, գնում էինք, որովհետև երկիրն ու պետականությունը տղամարդավարի պահել էր պետք: Հիմա էլ նույն օրհասական օրերն են, պետականության արժեքը հասկացողները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու կանգնեն պետությունը կործանման տանող այս ալիքի դեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը