«Թավշյա հեղափոխության արժեքները արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ ՀՀ-ում, Արցախում եւ Սփյուռքում. սեպտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դրանք ի՞նչ արժեքներ են, որո՞նք են թավշյա հեղափոխության արժեքները»,- Yerevan Today-ի հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ այդ գործընթացների ժամանակ հայտարարած արժեքները իշխանության մեջ տեղ չեն գտել, և որևէ արժեք չի պահպանվել․ «Կոռուպցիայի մասին խոսող իշխանության մեջ տեսնում ենք, որ հեղափոխության լիդերներից մեկը մեղադրվում է խոշոր կոռուպցիւոն գործարքի մեջ ու հիմա հեռացված է աշխատանքից։ Ժողովրդավարությունից խոսող վարչապետը քաղհալածյալ ունի երկրում, քաղաքական հետապնդումներ է իրականացնում։ Մարդ, որ համերաշխության կոչով է եկել, ատելություն է սերմանում։ Հիմա մեր հասարակությունը պառակտված է, ինչպես երբեք չի եղել։ Այնպիսի պառակտում է տեղի ունեցել, որ դժվարանում եմ հիշել՝ նման բան տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով, Հայաստան-Արցախ հարաբերություններում խնդիրներ կան, ինչը բնական է համարում Հայաստանի իշխանությունը, սակայն այդպես պետք է չլինի։ «Երբ տարաձայնությունները քաղաքական են, երբ վերաբերում են ենթարկեցնելու հարցերին, երբ վերաբերում են հակամարտության կարգավորման պրիմիտիվ մոտեցումներին, փիլիսոփայության բացակայությանը, խաղաղության ամրապնդմանն ուղղված գործողությունների չեղարկմանը, սա լավ բանի չի բերի»,- ասաց քաղաքագետը։
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Արցախից բան հասկանո՞ւմ է, թե՞ ոչ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը, իմ համոզմունքն է, արդեն հասկանալով գործի էությունը, պարզապես չի կարողանում խոստովանել, որ արցախյան հակամարտությունում ոչ ոք ոչ մի բան չէր վաճառում մինչև հիմա, համենայն դեպս՝ նախորդ իշխանությունը։ Որ եկել-գտել ենք կարգավորման մի մոդել, որից այն կողմ նոր բան հորինել հնարավոր չէ, որ իր ամպագոռգոռ հայտարարությունները, թե՝ տեսեք հիմա ինչ ենք անելու, ինչպես ենք կարգավորելու, անտեղի են և հիմք չունեն։ Եվ վերջախպես՝ որ ինքը ստիպված է խորհուրդ հարցնել այն մարդկանցից, որոնք հակամարտությունը տերպետրոսյանական պարտվողական կետից հասցրել են այնտեղ, որտեղ Արցախի անկապության այսօրվա մակարդակն այլևս քննարկման առարկա չէ։ Այս չորս կետերը չի կարողանում հաղթահարել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը