06 09 2019

Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. ԱԳ նախարար



«Դժբախտաբար մենք ունենք իրավիճակ, որ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Դա իրողությունն է Ցյուրիխի գործընթացի մերժման, շարունակական շրջապատման, ԼՂ հարցում կողմնակալության և Ցեղասպանության շարունակական ժխտման հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսելով հայ Թուրքական հարաբերությունների մասին:

ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է կարգավորել հարաբերությունները, բայց նման մոտեցում չի տեսնում Թուրքիայի կողմից. «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ»,- ասաց Մնացականյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ