ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Փաշինյանի իշխանության արտաքին հարցերով պատասխանատուներից մեկը շտապել է բարի լուր հայտնել. աչքալուսանք է արել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ չի կարող դառնալ ու իրենք դա թույլ չեն տալու:
Հասկանում ե՞ք ուր ենք հասել: Արդեն ձեռքբերում է համարվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորության չեղարկումը: Սա էլ ու վերջ:
Հ.Գ.Իսկ ձեռքբերումներ նախկինում եղել են: ՀՀ ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակության ջանքերով, որը ղեկավարելու պատիվը ընձեռված էր ինձ, երկու անգամ կանխվել է ատոմային տերություն Պակիստանի հնարավոր դիտորդ դառնալը ՀԱՊԿ ԽՎ-ում:
Հ.Հ.Գ.Եկել եք ում ինչով եք ուզում զարմացնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը