02 09 2019

Արցախի հետ անհամաձայնությունները խորքային չեն. ԱԳ նախարար

Արցախի հետ անհամաձայնությունները խորքային չեն. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը գնահատել են Արցախի համազգային կարևոր հարցում անելիքները։

Արձագանքելով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան հարցեր, որտեղ Արցախի իշխանությունների հետ տարաձայնություններ կան, որոնց լուծման լավագույն միջոցը առաջիկա ընտրություններն են, ԱԳ նախարարն ասաց. «Մեր ոլորտում մենք շատ ընդարձակ համագործակցում ու համադրում ենք մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ՝ առաջ տանելու մեր օրակարգը, որը վերաբերում է խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք ունենք նպատակներ, դրան հասնելու ճանապարհներ, տարբեր հարցերի շուրջ տարբեր գաղափարներ, ինչը բնականոն է: Քննարկումների, վեճերի, համադրումների մեջ մենք հստակ պահում ենք գիծը համակարգված առաջ տանելու մեր մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որոնք առնչվում են խաղաղ գործընթացին: Մեր անհամաձայնությունները խորքային չեն, թե ինչպիսին են մեր ստրատեգիական մոտեցումները Արցախի հարցում»:

Մնացականյանը նշեց, որ կա նորմալ քննարկում, իսկ եթե մարդիկ սկսեն միաձեւ մտածել, դա վտանգավոր կդառնա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ