30 08 2019

Թրամփի հետ արվելիք սելֆին չստացվեց. ինչու Փաշինյանը չմեկնեց Լեհաստան․7or.am

Թրամփի հետ արվելիք սելֆին չստացվեց. ինչու Փաշինյանը չմեկնեց Լեհաստան․7or.am

7or.am-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լեհաստան չի կայանա։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանընշել էր, որ Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովինՓաշինյանի մասնակցությունը:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը, և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,-մասնավորապես, ասել էր Նաղդալյանը:

7or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ի սկզբանե նախատեսված է եղել Փաշինյանի այցը Լեհաստան, քանի որ ՀՀ վարչապետը մտադրություն է ունեցել գոնե ոտքի վրա մի քանի բառ փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, արանքում հասցնել սելֆի անել և որպես աշխարհացունց իրադարձություն դա մատուցել ՀՀ հպարտ քաղաքացիներին։

Սակայն ԱՄՆ-ից նախ փոխանցել են, որ Փաշինյանին հանդիպելը Թրամփի ծրագրերի մեջ չի մտնում, իսկ օրերս էլ պարզ է դարձել, որ Թրամփի այցն ընդհնարապես չեղարկվում է:

Այսինքն, ամեն օր տնտեսական հեղափոխության մասին թմբկահարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը հետաքրքել է զուտ ԱՄՆ նախագահին բարևելու, նրա հետ լուսանկար ունենալու և հետո այդ «սելֆին» որպես լուրջ ձեռք բերում հպարտ քաղաքացիների վրա «նաղդելու» առումով, իսկ երբ պարզվել է, որ դա հնարավոր չէ, պարզապես նախընտրել է չմեկնել և շարունակել ֆեյսբուքյան լայվերն ու տեսարանները։ Ասել է թե՝ մարդը, բացի անձնական էժանագին փիառից, այլ բանի ունակ չէ, չունի ասելիք ու անելիք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ