ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ իմ ձեռքի տակ եղած տեղեկատվությունից փոքրիկ հատված էի հրապարակել «Սորոսի ծռեր» զինված ահաբեկչական խմբավորման կազմակերպիչներից մեկի` Գարեգին Չուգասզյանի մասին: Ժամեր անց պարոն Չուգասզյանը տեղադրեց իր կենսագրականը որով ոչ միայն հաստատեց, որ եղել է Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրողներից, այլ նաև բացահայտեց, որ Սորոսի մոտ զբաղեցրել է բարձր դիրք: Գարեգին Չուգասզյանը աշխատել է Հունգարական սորոսում և իր բառերով «մասնակցել է Բաց Հասարակությունների ինստիտուտի (որին խայտառակելով վռնդել են Հունգարիայից) մոտ 30 երկրներում իրականացվող ռազմավարական որոշումների կայացմանը»: Կրկնում եմ` Չուգասզյանի հիմնարկը վռնդել են Հունգարիայից... Ի դեպ, Սորոսի ծռերի հիմնադիրը նրբորեն շրջանցում է իր կենսագրության 92-94 թվականները: Ինչո՞վ էր զբաղված պատերազմի տարիներին խիստ հայրենասեր ծուռը... Միգուցե ֆինանսաբանկային խարդախություններո՞վ: բայց դա արդեն լրիվ ուրիշ ֆիլմ է))))
Այսուհետ #Սորոսի_ծռեր»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը