Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:
Այս մասին հաղորդում են ՌԴ սահմանապահ զորքերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:
Զորավարժությունների ընթացքում կբարելավվեն զինծառայողների՝ մարտական զենքերից, զինտեխնիկայից, ականանետերից և նռնականետերից մինչև 3 հազար մ հեռավորության վրա թեթև զրահապատ տեխնիկայի, ցածր թռչող օբյեկտների, ինչպես նաև պայմանական հակառակորդի կենդանի ուժի պատրանք ստեղծող թիրախների ուղղությամբ կրակի վարման ունակությունները:
Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման նպատակով տեղանքի հետախուզմանն, ինչպես նաև ականապատված տարածքների հաղթահարմանը:
Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում բանակային և անօդաչու ավիացիա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը