23 08 2019

Արգիշտի Քյարամյանը ստում է. ՊՎԾ նախկին աշխատակից

Արգիշտի Քյարամյանը ստում է. ՊՎԾ նախկին աշխատակից

ՊՎԾ նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անրադառնամ ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանին։ Կարծում եմ՝ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնիան իրավունք չունի ստել։ Իսկ հիմա ստի մասին։

Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։

1. Եթե թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը հայրը չէ, ապա ինչո՞ւ է այդքան գույք նվիրաբերել Արգիշտի Քյարամյանին։

2. Կոտայքի թեմի առաջնորդի հոգևոր անունը Առաքել է, Արգիշտի Քյարամյանի երեխայի անունը նույնպես Առաքել է։

Հ.Գ. Փաստորեն պարզվեց գույքի մեծ մասը նվիրաբերել է Էլբեկ Քյարամյանը, իսկ քեռու մասին ես համեստորեն կլռեմ։

Հ.Հ.Գ. Թե սրբազանին որտեղից այդքան գույք, կարծում եմ՝ ամենալավը կպարզեն իրավապահ մարմինները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ