19 08 2019

Բոլոր պարերը պարել էին, մնացել էր «սարի սմբուլը». 7or.am

Բոլոր պարերը պարել էին, մնացել էր «սարի սմբուլը». 7or.am

7or.am-ը գրում է.

«Փաստորեն, հենց այնպես չէր, էլի, որ քայլիշխանությունը ՀՔԾ-ի «պասով» Բի-Բի-Սիի բերանը գցեց գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) անունը՝ իբրեւ Մարտի 1-ի «սպանդի» հիմնական պատասխանատուներից մեկի, ու բրիտանական «բամբասանքի ալիքի» ռուսական ծառայության հայազգի «հետաքննող» լրագրողի միջոցով մատի փաթաթան դարձրեց մինչեւ հիմա երեւի թե որպես պահեստային տարբերակ ՀՔԾ գզրոցներում պահվող վարկածը, թե հենց նա էր հրամայել կրակել մահակներով, կտրող-ծակող գործիքներով, քարերով, դյուրավառ հեղուկի շշերով զինված «խաղաղ ցուցարարների» վրա։ Որոնցից ոչ մեկը, հիշեցնենք, իրականում հայ զինվորի գնդակից չի զոհվել։

Համառորեն պտտվող լուրերի համաձայն` հերթը հասել է արցախցի լեգենդար հրամանատարի ձերբակալությանը։ Անգամ, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, չի բացառվում, որ բանը հասնի Սերժ Սարգսյանին։

Այնպես որ, աշունը թեժ է լինելու. ինչ ինչ, բայց տեսարանների պակաս, ձանձրանալու առիթ չենք ունենա։ Նիկոլի գրպանային ՀՔԾ-ն բոլոր պարերը պարել էր, մնացել էր «սարի սմբուլը»։

Էդ էլ, ու պը՛րծ...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ