04 08 2019

Խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում․ Նիկոլ Փաշինյան

Խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց  պետության վիճակի վերաբերյալ մանրամասներ՝ 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթից։

«Այս փաստաթուղթը տալիս է ամբողջական պատկերացնում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, ինչ վիճակում է եղել, ցույց է տալիս, որ առկա խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում։ Այս փաստաթուղթը կարևոր է այն առումով, թե ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն, սրանից բխող եզրակացությունն այն է, որ  հեղափոխության ժամանակաշրջանում, ինչ-որ առումով նաև դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինսիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս փաստաթուղթն այն մասին է, որ, ըստ էության, մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա կառավարությունը պետք է ամեն ինչ զրոյից սկսի։

«Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից, թվում է, կայացած ու լիարժեք գործունակ են, ինձ էլ է այդպես թվացել, բայց սկսում ես խորը փորել ու հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի հետ։ Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։

Անդրադարձավ Իջևանի դեպքերին՝ վարչապետը նշեց, որ սկսվել է մտքի հեղափոխությունը։

«Մտքի հեղափոխությունը ՀՀ-ում սկսված է, մարդիկ համատարած հասկացան, որ չի կարելի հացի փող աշխատելու անվան տակ լեգիտիմացնել ցանկացած ապօրինություն, որ չի կարելի ազգային հարստությունը ոչնչացնել հանուն 10, 20 կամ  թեկուզ 100 ընտանիքի հացի փող աշխատելու համար, հատկապես, որ սրա արդյունքում այդ մարդկանց սոցիալական խնդիրները չեն լուծվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ ՀՀ-ում կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում։

«Հիմա ՀՀ-ում չկա օլիգարխիա այն իմաստով, որ տնտեսական հնարավորությունները չեն օգտագործվում իշխանությունները վերարտադրելու համար և բացված են մեր բոլոր քաղաքացիների համար։ Ցանկանում ենք այնպես անել, որ համախառն ազգային արդյունք ձևավորելու գործին հասանելիություն ունենան հնարավորինս մեծ թվով մարդիկ։ Ուզում եմ հատուկ  ընդգծել, որ սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր միչև հիմա ՀՀ տնտեսական գործունեություն են ծավալել, մենք նրանց տնտեսական գործունեությունը պետք է դադարեցնենք։ Ոչ, մենք միայն պետք է վերացնենք նրանց կողմից քաղաքական և քաղաքականատնտեսական պատճառներով իրականացվող սահմանափակումները։ Այսօր մեր խնդիրը պարզ է․  Աղքատ մարդը պետք է կարողանա իր աշխատանքով հարուստ դառնալու հնարավորություն ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց դեռևս 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթից որոշ մանրամասներ՝ կապված պետության վիճակի հետ։ Նա փաստաթղթի անունը չնշեց, բայց շեշտեց, թե հեղինակները բավականին համարձակ մարդիկ են եղել, որ համարձակվել են նման գնահատականներ տալ։

«Այս փաստաթուղթը տալիս է ամբողջական պատկերացնում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, ինչ վիճակում է եղել, ցույց է տալիս, որ առկա խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում։ Այս փաստաթուղթը կարևոր է այն առումով, թե ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն, սրանից բխող եզրակացությունն այն է, որ  հեղափոխության ժամանակաշրջանում, ինչ-որ առումով նաև դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինսիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս փաստաթուղթն այն մասին է, որ, ըստ էության, մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախոված է»,- ասաց նա։

Վարչապետը հասկացել է, որ  չկան ինստիտուտներ, որոնք կարող են լուծել մարդկանց խնդիրները։ Նա, որպես օրինակ, բերեց ճանապարհաշինությունը՝ նկատելով, որ այս տարի աննախադեպ մեծ գումար է հատկացվել ճանապարհաշինության համար։

«Թվում է՝ կա գումար և այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին ու պատշաճ ձևով։ Բայց ամեն բան չէ, որ այդքան պարզ է, քանի որ մենք նախորդ տարի ունեցանք դեպքեր, երբ ընկերությունը մրցույթը հաղթում է, բայց պարզվում է, որ ճանապարհը կառուցվել է  այն որակով, որ 6 ամիս հետո պետք է փոխվի։ Իհարկե, մենք հիմա մեխանիզմ ունենք, այսինքն՝ այդ ընկերությունների գումարը չենք փոխանցում, բայց սրանից էությունը չի փոխվում, որովհետև կորում է ժամանակը և այլն»,- ընդգծեց Նիկոլ Փաշնյանը։

 

Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ-ում կառավարման ամբողջ համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա։ Նրա գնահատմամբ, երբ կոռուպցիան հեռացրեցին, հասկացան, որ տակը կառավարման համակարգ չկա։ Նրա խոսքով՝ այսօրվա կառավարությունը խնդիր ունի ամեն ինչ զրոյից սկսելու։

«Ինստիտուտ ասելով նկատի ունեմ դատական համակարգ, պետական գնումների համակարգ և այլն։ Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից, թվում է, կայացած ու լիարժեք գործունակ են, ինձ էլ է այդպես թվացել, բայց սկսում ես խորը փորել ու հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ։ Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ