Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայագիտության հետազոտական բաժին է բացելու։ Այն ուսումնասիրելու է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Բաժնի բացման նպատակը «ԼՂ հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է»։
«Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին։ Ադրբեջանում հայերեն իմացող քիչ մասնագետներ կան»,- նշել է կենտրոնի կառավարման խորհրդի նախագահը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության հետ մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը