30 07 2019

Անդրանիկ Քոչարյանը փորձում է ալտերնատիվ «նախարարություն» ստեղծել․ Politik.am

Անդրանիկ Քոչարյանը փորձում է ալտերնատիվ «նախարարություն» ստեղծել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը։

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը օրերս նիստ էր գումարել կարևոր հարցի շուրջ, այն է՝ քննիչ հանձնաժողովի անդամները առաջարկել են հանձնաժողովի նախագահին սկսել կոնսուլտացիաներ բարձրաստիճան նախկին զինվորականների հետ, նաև այսօր ՊՆ-ում իրենց ծառայությունն իրականացնող մի շարք գեներալների, որպեսզի նրանք՝ որպես խորհրդատուներ, սեպտեմբեր ամսից ներգրավեն հանձնաժողովի աշխատանքներին՝ Նորատ Տեր-Գրիգորյանց, Վաղարշակ Հարությունյան, Վլադիմիր Հայրապետյան և այլք։

Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում մենք անդրադարձ կատարել ենք Անդրանիկ Քոչարյանի նկրտումներին՝ այն է՝ իրեն ենթարկեցնել ՊՆ-ն և ԱԱԾ-ն, ինչ-որ իմաստով դառնալ Արթուր Վանեցյանի և Դավիթ Տոնոյանի անմիջական ղեկավարը։ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, փաստորեն, ՊՆ-ի մասով Անդրանիկ Քոչարյանին տալիս է հնարավորություն։ Քոչարյանը, կարծես, ալտերնատիվ ՊՆ է ստեղծում և իրեն նշում բանակի գործող գեներալների խորհրդական, իր թիմ է ներգրավում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին և գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցին։

Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է հենվել ՊՆ-ի կողմից Ապրիլյան պատերազմից հետո իրականացված համապարփակ ուսումնասիրության վրա, որը նախարար Տոնոյանը պատրաստակամություն էր հայտնել փոխանցել հանձնաժողովին։ Ըստ ամենայնի, Քոչարյանը փորձում է նոր «ուսումնասիրություններով» ճնշումներ բանեցնել բանակի գործող գեներալների վրա ու հենց այդ նպատակով է հրաժարվել նախարարի առաջարկից։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը այն գործիչներից էր, որոնք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էին ցուցակ, որով տարբեր պաշտոններ էին խնդրել նրանից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ