24 07 2019

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են

Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան հանդիսանում է ևս մեկ քայլ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում»,- գրել է Նաղդալյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ