19  07  2019

Վլադիմիր Զելենսկին ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

Վլադիմիր Զելենսկին ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 11 ուկրաինացի դեսպանի է ազատել, այդ թվում և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լատվինին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են երկրի ղեկավարի կայքում:

Ավելի վաղ նրա գրասենյակի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Զելենսկին որոշում է կայացրել 12 երկրում դեսպաններին փոխելու մասին:

Զելենսկին իրենց պաշտոններից հեռացրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալովին, Հորդանանում դեսպան Սերգեյ Պասկոյին, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Չիլիում դեսպան Յուրի Դյուդինին, Վատիկանում, Հռոդոսում և Մալթայում դեսպան Տատյանա Իժևսկայային, Կիպրոսում դեսպան Բորիս Գումենյուկին, Թուրքմենստանում դեսպան Վալենտինա Շևալևային, Վիետնամում և Կամբոջայի թագավորությունում դեսպան Ալեքսեյ Շովկոպլյասին, Հայաստանում դեսպան Պյոտր Լատվինին, Նիգերիայում, Գանայում, Բենինում, Սիեռա Լեոնեում դեսպան Վալերի Ալեքսանդրուկին, ՀԱՀ-ում դեսպան Տարաս Կուզմիչին և Մարոկկոյում դեսպան Յարոսլավ Կովալին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ