09 07 2019

Որո՞նք են փոքր երկրների գոյատևման օրինաչափությունները․ քաղաքագետ

Որո՞նք են փոքր երկրների գոյատևման օրինաչափությունները․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Թե ինչ է կատարվում Վրաստանում, կարևոր է հասկանալ՝ որպես աշխարքաղաքական պարտիա։

Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, փոքր երկրները առաջանում, վերանում, կամ գոյատևում մեծ երկրների միջև առաջացած բալանսի, կամ դիզբալանսի հետևանքով։

Կովկասի երկրները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև 1991-ին ստեղծված բալանսի արդյունքով են իրենց անկախությունը պահում։

Իրանը և Թուրքիան իրենց հերթին են կարողացել ժամանակին գոյատևել (19-րդ դար ու 20-սկիզբ) Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև դժվարությամբ առաջացած բալանսի հետևանքով։ Սրա մասին հետագայում կարելի է ավելի մանրամասն խոսել, իսկ ով անհամբեր է, կարող է ծանոթանալ «Մեծ Խաղի» պատմությանը։

Վրաստանում այդ բալանսը սկսեց խախտվել Շևարդնաձեի ժամանակներից, ինչը շարունակեց Սահակաշվիլին, արդյունքում տարածքներ կորցրեց։ Հիմա դա փորձում են շարունակել, կտեսնենք, թե վերջը ինչ է լինելու։

Փոքր երկիրը կամ կատարում է իր բուֆերի դերը, կամ պատժվում, իսկ արդարությունը քաղաքական կատեգորիա չի։

Հիմա Աջարիայի հերթն է։ Կոպիտ ասեմ, կամ Վրաստանը մնում է միասնական երկիր և իր դերն է կատարում, կամ մաս-մաս է արվում ու «ուտվում» հարևանների կողմից, ինչպես 18 դարի վերջին ու 19-ի սկզբին Պրուսիան, Ավստրիան ու Ռուսաստանը «կերան» Լեհաստանը։ Նույնը կարելի է ասել Ուկրաինայի մասին։

Կան օրինաչափություններ, որոնք փոքր երկրները պարտավոր են իմանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ