Էջմիածնում քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ բողոքի ակցիա է հրավիրվել։ Ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը, նրանք դժգոհ են Դիանա Գասպարյանի կայացրած մի շարք որոշումներից։
Ըստ ցուցարարների՝ քաղաքապետի գործողությունները և որոշումները հակահեղափոխական են։ Քաղաքացիները դժգոհ են իրենց հանդեպ քաղաքապետի կոպիտ վերաբերմունքից։
«Եկել է թող աշխատի, ոչ թե եկել է, որ իր տունը միանգամից վերանորոգի: էջմիածինը ձեզ համար շուկա չի, որ կտոր-կտոր ծախեք»,- նշեց ցուցարարներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը