08 07 2019

Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա:

Կարդում ես Փաշինյանի ելույթը Սինգապուրում ու քեզ թվում է, թե Հայաստան աշխարհը վեր է ածվել դրախտի: Էլ օրենքի գերակայություն, էլ ազնվություն, էլ մերիտոկրատիա, էլ քաղաքական պրագմատիզմ, էլ տնտեսական լայն հնարավորություններ:

Այ ընկեր ջան, իշխանության փառքը էդքան արագ ձեզ ստիպեց իրականությունից կտրվե՞լ: Ի՞նչ մերիտոկրատիա, գոնե գիտե՞ք մերիտոկրատիան ինչ է: Պատգամավորական մանդատ ունենալու հիմնական գրավականը ձեզ հետ քայլած լինելն էր: Մերիտոկրատիա՝ բառացի թարգմանվում է արժանավորների իշխանություն:

Ձեր իշխանությունը մերիտոկրատիա չի, ձեր իշխանությունը քայլակրատիա է կամ կալիգուլակրատիա: Ով փաստարկված քննադատում է, կա՛մ ներքին թշնամի է համարվում, կա՛մ՝ դավադիր: Կարևորը ձեզ հետ քայլած լինեն, ինչ պրոֆեսիոնալ հատկություն ունեն, հեչ էական չէ:

Պրագմատի՞զմ: Անհարմար է, գոնե լռեք: Կախարդական փայտիկով թռիչքային զարգացում ու ներդրում խոստացողն ու չանողը ո՞ր օրվա պրագմատիկն է:

Ազնվությունից և դեմոկրատիայից ե՞ք խոսում, դրանց հետ որևէ կապ չունեն սև և սպիտակի բաժանումը, թշնամանքի և ատելության քարոզը, ասֆալտին փռելն ու դատարաններ շրջափակելը:

Հ.Գ. Հիշեցի էն հին պատմությունը՝ դե գյուղից մարդ չկա, ինչ ուզում ես պատմի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ