Չեմ նշել, որ շատ հայտնի են սևազգեստները, նշել եմ, որ բոլորը շատ լավ պատկերացնում են՝ ում մասին է խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցումանդրադառնալով «սևազգեստների» թեմային, վերահաստատեց, որ բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը։
«Թողնում եմ դա յուրաքանչյուրի հայեցողությանը՝ իրենք որոշեն, թե ովքեր են սևազգեստները: Ոստիկանությունը մշտապես կատարում է իր գործառույթները և մշտապես ԶԼՄ-ներով լուսաբանվում է իրենց կատարված աշխատանքները»,-նշեց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ Ոստիկանությունն այդ անձանց հայտնաբերելու մասով համապատասխան գործողություններ է իրականացնում։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձել էր, իր խոսքով, բռնություն քարոզողների դեմ պայքարին: «Այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– հրահանգել էր Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը