21 06 2019

Դեպի ու՞ր է տանում Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը. մեկնաբանում է քաղաքագետը



«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն ընդունելի չէ ոչ Ադրբեջանի, ոչ էլ միջնորդ երկրների կողմից: Չնայած իշխանությունը հայտարարում է, որ ամեն ինչ կանի իր օրակարգի իրականացման համար, սակայն դա քիչ հավանական է»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին։

Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն անորոշ է:

«Նա հայտարարում է, որ չի կարող Արցախը ներկայացնել և վերջնական որոշում կայացնել, քանի որ չի ընտրվել Արցախի բնակչության կողմից, և քանի որ այդ դիրքորոշումը Ադրբեջանի և միջնորդների կողմից չի ընդունվում, և եթե դա երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կընկալվի, որ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունի հենց Հայաստանը և Ադրբեջանը կհայտնի կոնստրուկտիվ դիրքորոշման շարքերի մեջ»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջին 20 տարիներին Ադրբեջանի դիրքորոշումն է համարվել ոչ կառուցողական:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ