14 06 2019

Լևոն Յոլյանի դեմ վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Էթիկայի հանձնաժողով

Լևոն Յոլյանի դեմ վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Էթիկայի հանձնաժողով

Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ պաշտոնապես դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և Լևոն Յոլյանի կողմից իր նկատմամբ կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Ավելի վաղ, Արամ ամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «դատարանում և այլ պատկան մարմիններում բողոքարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից արդեն տևական ժամանակ իր նկատմամբ կամայական և առանց որևէ չափորոշիչների իրականացվող փաստացի կատարվող մեծածավալ աշխատանքիս դիմաց դրամական պարգևատրումներ չտալու ոչ իրավաչափ գործողությունները»։

«Իրազեկում եմ նաև, որ Հայցադիմումս ստանալուն պես, Լևոն Յոլյանի կողմից անհապաղ սկսվել է Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների իրականացման գործընթաց, ինչի նպատակը ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունների կամ գործառույթների իրականացման արդյունավետության բաձրացումն է, այլ՝ միայն Իրավաբանական վարչության պետի իմ զբաղեցրած հաստիքը կրճատելը, ինձ ապօրինաբար աշխատանքից ազատելը և այդպիսով իսկ լռեցնելը, ինչն անշուշտ իմ կողմից նույնպես կբողոքարկվի բոլոր ատյաններում...

Հ.Գ. հավատացած եմ, որ շուրջ 20 տարվա, որից 11 տարին միայն Իրավաբանական վարչության պետի, աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողն այլևս պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունում իր հանդեպ կատարվող բոլոր տեսակի ոտնձգություններից և իրավազուրկ գործողություններից, անկախ այն բանից, թե դրանք ինչ չափի բարձրաստիճան պաշտոնատարի կողմից են կատարվում»,- նշել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ