ԱԺ-ում նախորդ տարվա պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների համար բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 202 դրամ, ծախսվել է 2մլրդ 483 մլն 773 հազար 390 դրամը։ Պետբյուջե է փոխանցվել 223 մլն դրամ: ԿԸՀ նախագահը նշել է, որ այդ գումարի 88.4%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների աշխատավարձն է եղել:
Երևանի ավագանու ընտրությունների համար հատկացվել է 626 մլն 988 հազար 854 դրամ, ծախսվել՝ 609 մլն 92 հազար դրամ: Պետբյուջե է փոխանցվել 17 մլն 896 հազար դրամ։
ԿԸՀ նախագահը նաև նշեց, որ քննարկելի է համարում տարեկան 1 կամ 2 օր ՏԻՄ-ի համար միասնական ընտրության օր սահմանելու տարբերակը: Ինչ վերաբերում է հունիսի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների վիճարկմանը, Մուկուչյանը նշեց, որ վիճարկման դիմումներ դեռևս չեն ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը