«Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին Հայաստանը պետք է պատասխանի: Սերժ Սարգսյանի ժամանակվանից առաջարկել եմ անմիջապես կազմակերպել ու շուտափույթ անցկացնել հայ-իրանական զորավարժություններ երկու կողմից, սակայն հույս չկա որ այս կառավարությունը կանի, որը մարդասպանին Ադրբեջանի հերոս տվողին բացահայտ անվանել է կիրթ խելոք մարդ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Շաքարյանցը նշեց, որ զարմանում է որ մարդ չի գտնվում, որը թուրքի հետ պայտով կխոսի. «Թուրքը մնում է թուրք, խոսեք իր հետ՝ պայտը պինդ պահելով: Սակայն ոչ առաջվա ոչ ներկայիս կառավարությունները նման խոսակցություն չեն տարել, երևի նրա համար որ դուր գան ԱՄՆ, ԵՄ-ին»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը