ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ նախագահ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրմանը:Նա, մասնավորապես, գրել է.
«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց: Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա: Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:
Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը