21 05 2019

Քաղաքական գործիչը պետք է ձեռնպահ մնա դատական համակարգի նկատմամբ ճնշումներից

Քաղաքական գործիչը պետք է ձեռնպահ մնա դատական համակարգի նկատմամբ ճնշումներից

Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում։ Այս մասին նշել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելը՝ արձագանքելով մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր դատարնների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին։

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, իսկ օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպես բարձր իրավասության դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։ Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ով է նա»,- նշել են նրանք։

Համազեկուցողները, սակայն, ընդգծում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման որոշմանը հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը. «Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ դատարանի այդ որոշման հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք դատական համակարգում համընդգրկուն բարեփոխումներ իրականացնելու վարչապետ Փաշինյանի ցանկությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև նրա ցանկությունը՝ համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ