19 05 2019

Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է՝ ով է երկրի ղեկավարը

Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է՝ ով է երկրի ղեկավարը

ԱԺ նախկին փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։

ՀՀ Սահմանադրություն Հոդված 49.Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ