Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն անդրադարձել է Հայկ Սարգսյանի գրառմանը․
«Նիկոլի էս դեպուտատն ասում ա՝ պետք ա լիքը մարդով հավաքվենք գնանք դատարանի մոտ , դատավորին վախեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը հանկարծ չփոխի...
Փաստորեն Նիկոլենք ուղիղ դատավորներին ճնշման կոչեր են անում , ավելին՝ անուղղակի սպառնում են նրանց , որ եթե նրանք չկատարեն Նիկոլի քաղաքական պատվերները՝ կարող ա զանգվածները, փողոց դուրս եկած ժողովուրդը պատժի նրանց ուղղակի, ասենք բռնեն ու փողոցում սամասուդ անեն ...
Էս ա Նիկոլի Հայաստանը , որտեղ չկան օրենքներ, չի գործում սահմանադրությունը և դա շատ բնական ա , քանզի իշխանությունը բռնազավթված է , իսկ սահմանադրական կարգը՝ տապալված...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը