14 05 2019

Առաջին գծում նիկոլա-լևոնա-սորոսա-գրանտակեր «դեմքերն» են․ կարծիք

Առաջին գծում նիկոլա-լևոնա-սորոսա-գրանտակեր «դեմքերն» են․ կարծիք

Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես եւ պետք էր սպասել, Նիկոլը, իր «Վաթեռլոոյին» ընդառաջ, զորաշարժի է ենթարկել յուր սութուփութ, կենդանի եւ անշունչ, վիրտուալ եւ իրական աջակիցների, ՖԲ-ում մոլեգնող զազրախոսների, սրա-նրա վրա վնգստացող աշխատող ֆեյքերի բանակը. Ռոբերտ Քոչարյանի եւ իր կողմնակիցների ամեն խոսքից, յուրաքանչյուր քայլից ընկնավորվողների համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել, ու քսի տվել դատարանի վրա, որտեղ լսվում է երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։

Արդարադատության դեմ պատերազմի առաջին գծում բոլորիս քաջ ծանոթ նիկոլա-լեւոնա-սորոսա-գրանտակեր «դեմքերն» են։

Զորօրինակ` ԼՏՊ-ի «հավատավոր հետեւորդ», Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության եւ արցախահայության նույնքան հավատավոր հակառակորդ Երջանիկ Աբգարյանը։

«Ժառանգությունից» թռած եւ Լեւոնի մերձավոր շրջապատում խարիսխ ձգած Զոյա Թադեւոսյանը, որը կոչ էր անում «գրավյալ տարծքները» սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին։ Հետո իբր ներողություն խնդրեց «անզգույշ արտահայտության» համար, իրականում` հաստատելով այն, ինչ անկեղծության պահին բլթացրել էր։

Եվ, իհարկե` դրամաշնորհակերության առաջամարտիկ, մեդիա «Ասպարեզում» Ռուսաստանի եւ ռուսների հետ հեռավոր առնչություն ունեցող բոլորի եւ ամեն ինչի դեմ սուր ճոճելու համար հայտնի հիմնադրամներից կլորիկ գումարներ կորզող Լեւոն Բարսեղյանը։

Եթե Երկիր մոլորակի «ամենաժողովրդավար, ամենալեգիտիմ, խոսքի ազատության նկատմամբ ամենահանդուրժողական», մի խոսքով` ամենա-ամենաթավշյահեղափոխական կառավարության «առաջնորդը» չքաշի սրանց սանձերը, վերջը վատ է լինելու…

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ